11 հուլիսի 2009 - 18:49 AMT
Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները
Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է ԱմերիկայիՄիացյալՆահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՆախագահՍարգսյանն ասել է. «Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, եւ Ձեր այցը դիտարկում է հենց այդ տեսանկյունից»: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն էհայտնել ԱՄՆկառավարությանը` անկախությունից իվերմերերկրին ցուցաբերվող համակողմանիաջակցությանհամար:

Քննարկելով հայ-ամերիկյանհարաբերությունների զարգացման հեռանկարը` կողմերն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Սերժ Սարգսյանըբարձր է գնահատել Միացյալ Նահանգների յուրահատուկ վերաբերմունքը տեղի հայ համայնքի նկատմամբ: Երկուստեք նշվել է, որ ամերիկահայերը երկու երկրները կամրջող ամուր օղակ են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Նախագահ Սարգսյանին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ուղերձը: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: