14 հուլիսի 2009 - 21:02 AMT
ՀՀ կառավարության պաշտոնական միջոցառումներն այսուհետ հնարավոր կլինի դիտել օն-լայն ռեժիմով
ՀՀ կառավարությունում սկսել է գործել ftp.gov.am ինտերնետ-ռեսուրսը, որտեղ զետեղվում են այն պաշտոնական միջոցառումների տեսանյութերն ու լուսանկարները, որ տեղի են ունենում ՀՀ կառավարությունում, ինչպես նաեւ «Հրապարակում» հեռուստահաղորդաշարի տեսագրությունները:

«Հրապարակում» հեռուստահաղորդաշարի տեսագրությունները զետեղված են նաեւ hraparakwum.livejournal.com եւ www.youtube.com հասցեներում, ասվում է ՀՀ կառավարության կայքում: