16 հուլիսի 2009 - 19:35 AMT
ՀՅԴ. Այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում, պատասխանատու է նախագահը
ՀՅԴ-ն նպատակ չունի տապալել բանակցությունների ընթացքը, այլ ջանում է համապատասխան փոփոխություններ մտցնել դրանց ընթացքի մեջ: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ՀՅԴ Գերագույն մարմինը չի պահանջում ՀՀ նախագահի հրաժարականը, քանի որ կուսակցությունը ցանկանում է «հնարավորություն տալ նրան փոխել բանակցությունների ընթացքը»: «ՀՀ նախագահը դեռեւս կարող է փոխել բանակցություների ընթացքը եւ ամենակարեւորը չպետք ոչինչ ստորագրի»,-հայտարարել է Ռուստամյանը: Ընդ որում նա նշել է, որ բանակցությւոնների ակտիվացման համար առաջին քայլը համարվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: «Այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում, պատասխանատու է նախագահը, եւ եթե այսպես նայենք բանակցություններին, ապա յուրաքանչյուր դեպքում նախագահի հրաժարական պահանջելը ելք չէ»,-ասել է նա` հավելելով, որ մադրիդյան սկզբուքների հիման վրա համաձայնագրի ստորագրման դեպքում, ՀՅԴ Գերագույն մարմնի դիրքորոշումը Հայաստանում միանգամայն այլ բնույթ կկրի: