17 հուլիսի 2009 - 21:54 AMT
Տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը
Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի եւ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում «Փյունիկ» - «Դինամո» Զագրեբ զույգի հաղթողը կհանդիպի «Զալցբուրգ» (Ավստրիա) - «Բոհեմիանս» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 28-29-ին եւ օգոստոսի 4-5-ին:
Եվրոպայի Լիգայի խաղարկությունում «ՆԱԿ Բրեդա» - «Գանձասար» զույգի հաղթողը կհանդիպի «Յուվենես Դոգանա» (Սան Մարինո) - «Պոլոնիա» (Լեհաստան) զույգի հաղթողի հետ: Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 30-ին եւ օգոստոսի 6-ին: