18 հուլիսի 2009 - 00:49 AMT
«Ոսկե ծիրան» կինոփառատոնում իր նոր ֆիլմն է ներկայացրել վավերագրող Արկա Մանուկյանը
«Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնում վավերագրող Արկա (Արկադի) Մանուկյանն իր նոր «Սիրով եւ երախտագիտությամբ» ֆիլմն է ներկայացրել: Կինոժապավենը ներկայացվել է «Հայկական համայնապատկեր» ծրագրում եւ պատմում է երեք եղբայրների, տակառագործների մասն: Եղբայրները իրենց նախնիներից փոխառել են ոչ միայն արհեստը, այլ նաեւ սովորույթներն ու ասքերը, որ լսել են իրենց վարպետներից: «Իմ ֆիլմի հերոսները անհավանական հմայք ունեն եւ, պատմելով նրանց հազվագյուտ արհեստի մասին, անհնար է պատկերացնել նրանց ներքին աշխարհը»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է ֆիլմի ռեժիսոր Արկա Մանուկյանը:
Մանուկյանն 2008թ. ավարտել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ ռեժիսուրայի բաժինը: