18 հուլիսի 2009 - 12:13 AMT
Իսրայելի ժողովուրդն ամաչում է Երուսաղեմի վարած քաղաքականության համար` Հայոց ցեղասպանության հարցում
Իսրայելի ժողովուրդը ցանկանում է, որ պաշտոնական Երուսաղեմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ամաչում է իր կառավարության քաղաքականությունից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ դատի» ներկայացուցիչը Երուսաղեմում` Ժորժետտա Ավագյանը: «Մենք միշտ հիշեցնում ենք կառավարությանը, Քնեսեթին եւ հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Սակայն այսօր Իսրայելը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, ինչն անդարադառնում է Հայոց ցեղասպանության ճանաչման վրա»,-ասել է Ժ.Ավագյանը:

Անդրադառնալով հայ համայնքի արձաքանքին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «ճանապարհային քարտեզի» հրապարակմանը` Ժ.Ավագյանը նշել է, որ Երեւանի հետ բանակցություններում Անկարան առաջնորդվում է նույն մեթոդներով, ինչ Երուսաղեմն` իսրայելա-պաղեստինյան բանակցություններում: