3 մայիսի 2002 - 23:56 AMT
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Հայաստանի վարչապետին առնթեր Երիտասարդության խորհրդի այսօր կայացած նիստում քննարկվել են Երիտասարդության եւ ուսանողների առաջին համահայկական փառատոնի կազմակերպման հետ կապված հարցեր: Երիտասարդական համաժողովը նախատեսվում է անցկացնել Դիլիջան առողջարանային քաղաքում սույն թվականի հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը: Ենթադրվում է, որ փառատոնին կմասնակցեն մոտ յոթ հարյուր պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն համերգներ, «Բրեյն-րինգ» եւ «Ի՞նչ:Ո՞րտեղ:Ե՞րբ:» ինտելեկտուալ խաղեր, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի եւ շախմատի մրցումներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: