3 մայիսի 2002 - 23:57 AMT
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԳՐԱՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ
Էկոնոմիկայի եւ ժողովրդավարական բարեփոխումների զարգացման տեմպերով Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը, այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը: Նա նշել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության զարգացման մեջ: Թեյլորի խոսքերով, Հայաստանի ղեկավարությունը կոնկրետ միջոցներ է ձեռնարկում մասնավոր ձեռնարկատիրությանը աջակցելու եւ կաշառակերության հետ պայքարի ուղղությամբ: Ամերիկյան դիվանագետը համոզված է, որ Հայաստանը կդառնա տնտեսապես զարգացած եւ ժողովրդավարական երկիր: «Մի քանի տարի անց Հայաստանը կհասնի իր նպատակին: Եվ դա ի հեճուկս շարունակվող շրջափակման»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: