3 մայիսի 2002 - 23:58 AMT
ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ
ԼՂՀ ղեկավարությունը պատրաստ է քննարկել Ադրբեջանի հետ այն բոլոր հարցերը, որոնք կապված են հակամարտության հետեւանքների վերացման եւ փախստականների վերադարձի հետ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հաստատել է Ստեփանակերտի պատրաստակամությունը փոխզիջման: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ զիջումները, որոնց կարող է համաձայնել Լեռնային Ղարաբաղը, չեն սահմանափակի ԼՂՀ-ի անկախ կարգավիճակը: Նախարարը նշել է, որ Ղարաբաղը անպայման պետք ունենա իր սահմանների անձեռնմխելիության երաշխիքներ: Նաիրա Մելքումյանը նշել է, որ ԼՂՀ ղեկավարությունը հակամարտության կողմերի միջեւ վստահության հաստատման, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության կողմնակից է, ինչը թույլ կտա հաղթահարել դժվարությունները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: