4 մայիսի 2002 - 00:28 AMT
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵԼ Է ՑՈՒՅՑՈՎ
Հայաստանի մամուլի ազգային ակումբը նշել է ազատ մամուլի միջազգային օրը ցույցով «Ոչ գրաքննությանը» կարգախոսի ներքո: Ակցիայի նախաձեռնողները պահանջում են հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը, վերանայել 37-րդ հաճախականության վրա հեռարձակման իրավունքի ձեռքբերման մրցույթի արդյունքները: Ցույցը սկսվել է Մամուլի տան մոտ եւ ավարտվել է նախագահի նստավայրի մոտ: Ճանապարհին ցույցի մասնակիցները, որոնք մոտ հարյուր հոգի էին, կանգ են առել արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների, Ազգային ժողովի մոտ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: