3 մայիսի 2002 - 23:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
«Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների վրա» թեմայով միջազգային կոնֆերանսը իր աշխատանքն է սկսել Ստեփանակերտում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ մայրաքաղաք է ժամանել Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների պատվիրակությունը: Համաժողովի մասնակիցներին ընդունել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հյուրերը այցելել են Ստեփանակերտի մամուլի ակումբ, եղել են մայրաքաղաքի քննչական մեկուսարանում եւ Շուշիի բանտում: Կոնֆերանսի անցկացման նախաձեռնողը «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանն է:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: