22 հուլիսի 2009 - 21:37 AMT
Հրատարակվել է ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի գործերի ալբոմը
Հուլիսի 24-ին Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ստեղծագործական ուղին ամփոփող գիրք-ալբոմի շնորհանդեսը, որը կուղեկցվի Մուրադյանի ճամփորդական էտույդների ցուցադրությամբ:
«Սարգիս Մուրադյան» ալբոմը (կազմողներ` Գոհար եւ Զարուհի Մուրադյաններ) ընդգրկում է նրա` 1952-ից մինչեւ 2003 թվականը ներառող 76 գեղանկարչական, տասնյոթ գրաֆիկական աշխատանքի եւ Պարույր Սեւակի տուն-թանգարանի (Չանախչի) պատը զարդարող մեծադիր որմնանկարի (2-3 x 22 մ) որակյալ լուսանկարները:
.
Հայաստանի ժողովրդականնկարիչ Սարգիս Մուրադյանը (1927-2007) քսաներորդ դարի վաթսունական-յոթանասունական թվականներին Հայաստանի եւ Խորհրդային Միության առաջատար արվեստագետներից էր: 1951թ. ավարտել է Երեւանի գեղրավեստաթատերական ինստիոտւտը, 1954թ, ի վեր ՀՀ նկարիչների միության անդամ է: Մա մաեւ ակտիվ հասարակական գործիչ էր: 1982-87թթ եղել է Նկարիչների միության նախագահ, 1985-90թթ` ՀայկԽՍՀ, Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1990-95թթ` ՀՀ ԱԺ պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղնկարչության ակադեմիայում: 1957թ. ի վեր մասնակցել է բազում հանրապետական, միութենական ոի միջազգային ցուցահնդեսների: --ԿԱ--