22 հուլիսի 2009 - 22:22 AMT
Թուրքիայում կազմակերպվել է հայ-թուրքական պատանեկան ճամբար
Թուրքիայում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Չանաքալե ամառային ճամբարում հավաքվել են ուսանողներ Թուրքիայից, Հայաստանից եւ ԱՄՆ-ից: Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Շարոն Անդերհոլմա Վիներայի խոսքերով, ԱՄՆ-ն ամառային ճամբարը կազմակերպել է, որպեսզի Թուրքիայի եւ Հայաստանի հասակակից պատանիները ավելի լավ ճանաչել միմյանց` շփվեն, ֆուտբոլ խաղան: Չանաքալեում հավաքվել է 15 հայ, 10 ամերիկացի եւ 19 թուրք, գրում է Milliyet թուրքական թերթը: