1 մայիսի 2002 - 21:01 AMT
ԹԲԻԼԻՍԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Ապրիլի լույս 25-ի գիշերը Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժից առավելապես տուժել է Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասը: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, տարերային աղետի հետեւանքով յոթ զոհվածներից չորսը հայեր են: Հավլաբարում քանդվել են որոշ հին տներ: Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոց: Վնասվել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայակական դրամատիկական թատրոնի շենքը: Այն վերանորոգման կարիք ունի: Հիշեցնենք, որ երկրաշարժից ընդամենը մի քանի ժամ առաջ թատրոնի դահլիճում տեղի է ունեցել, 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, միջոցառում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: