1 մայիսի 2002 - 20:57 AMT
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԼՅԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ
Ֆրանսիական Քլյամար քաղաքի քաղաքապետարանը որոշում է ընդունել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը վերանվանել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հրապարակ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նմանատիպ միջոցառումներ տեղի են ունեցել Ֆրանսիայի շատ քաղաքներում: Մեյզիո քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: