1 մայիսի 2002 - 00:11 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸx
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա հանդիպաման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը: Երկու երկրների ղեկավարների բանակցությունները, ինչպես հայտնի է, նախատեսված է անցկացնել մայիսի 23-26-ին: Դրանք կսկսվեն Մոսկվայում եւ կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Վերշբոուն հայտնել է, որ «ԱՄՆ վարչակազմը շարունակում է ջանք գործադրել հակամարտող կողմերին համոզելու համար` վերսկսել բանակցությունները»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները «կարող են կոնստրուկտիվ երկխոսություն վարել»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: