30 ապրիլի 2002 - 23:31 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ
Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի նախագահների երկօրյա վեհաժողովի արդյունքում ստորագրվել է համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների եւ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ: Ալիեւը, Սեզերը եւ Շեւարդնաձեն Տրաբզոնում կայացած մամուլի ասուլիսում գոհունակություն են հայտնել վեհաժողովի արդյունքներից: Վրաստանի նախագահն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ուղղված չեն ուրիշ երկրների դեմ, այլ պայմանավորված են տարածաշրջանում անվտանգության պաշտպանման անհրաժեշտությամբ: Համենայն դեպս, ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: