30 ապրիլի 2002 - 23:25 AMT
ԲԱՔՎՒ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ
Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից-երկրների երրորդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, երեկ երեկոյան ժամանել է Բաքու:, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ծայրահեղական խմբավորումն այսօր ցույց է կազմակերպել Բաքվի քաղաքապետարանի առջեւ` բողոքելով Երեւանցի պաշտոնյայի Բաքու ժամանման դեմ: Կազմակերպության մոտ քառասուն ակտիվիստներ իշխանություններին դատապարտող լոզունգներ էին գոչում, մեղադրելով նրանց որ նրանք թույլ են տվել հայ պաշտոնյայի Բաքու ժամանումը: Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին այդ կազմակերպության առաջնորդ Ակիֆ Նաղին ձերբակալվել էր Բաքվի ոստիկանության կողմից` հայ գիտնականների պատվիրակության միջազգային համաժողովին մասնակցելու Բաքու ժամանման դեմ չթույլատրված ցույց կազմակերպելու համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: