30 ապրիլի 2002 - 17:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Ազգային ժողովը որոշում է ընդունել` օրակարգում ընդգրկել «Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների վերաբերյալ» օրենքի մասին հարցը: Հիշեցնենք, որ «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի կողմից ներկայացրած օրինագիծը, հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերի համար, նախատեսում Է քրեական պատասխանատվության կիրառում: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն մասնակցել միջոցառումների, որոնց նպատակը կարող է հանդիսանալ ցեղասպանության փաստի ժխտումը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: