30 ապրիլի 2002 - 17:41 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Թուրքական Տրաբզոն քաղաքում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները: Ահմեդ Սեզերը, Հեյդար Ալիեւը եւ Էդուարդ Շեւարդնաձեն կստորագրեն եռակողմ համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրաբիզնեսի եւ անօրինական զենքի վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ անվտանգության հարցերում տեղեկատվությունների եւ փաստաթղթերի փոխանակման բնագավառում համագործակցություն: Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հարցեր, որոնք առնչվում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու- Թբիլիսի- Էրզրում խողովակաշարի շինարարության նախագծերի իրականացմանը, Ղարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղային ճյուղի կարգավորմանը եւ վրացական Փոթի եւ թուրքական Ռիզե քաղաքների միջեւ օպտիկա-մանրաթելային մալուխի անցկացմանը: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: