31 հուլիսի 2009 - 15:34 AMT
Թաթուլ Մանասերյան. Հայաստանը պետք է «Մարշալի իր պլանը» մշակի
Հայաստանը պետք է «Մարշալի իր պլանը» մշակի, ընդ որում տարածաշրջանի երկրների հետ համատեղ, այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, բավական ժամանակ կպահանջվի, հաղթահարելու համար ճգնաժամի հետեւանքները եւ որպեսզի Հայաստանն անցնի զարգացման հաջորդ փուլ: Ինչպես նշել է Մանասերյանը, տնտեսությունը զարգանում է որոշակիի պարադոքսներով, չնայած նրան, որ ճգնաժամը դա նաեւ հնարավարություններ է, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները թույլ չեն տալիս ամբողջապես օգտվել այդ հնարավորություններից:
Ինչ վերաբերոմ է համաշխարհային տնտեսության զարգացմանը, ապա վերջին մի քանի շաբաթում, ըստ Մանասերյանի, կայունացման միտումներ են նկատվում, մասնավորապես, նկատելի է ակտիվությունը ԱՄՆ-ի սպառողական շուկայում, որոշ եվրոպական շուկաներում, «սակայն այնպիսի դեղ չի գտնվել, որը թույլ կտա համաշխարհային տնտեսությանը հաղթահարել ճգնաժամը»:
Բացի այդ խորհրդականը հավելել է, որ չի կարելի չնկատել այն քայլերի դրական արդյունքը, որոնք ձեռնարկում է կառավարությունը, սակայն դեռեւս ոչ մի երկրի չի հաջողվել միայնակ հաղթահարել ճգնաժամը: Համաշխարհային գլոբալիզացիայի միտումներն այնպիսին են, որ երկների զարգացումը ոչ միայն փոխկապակցված է, այլ նաեւ փոխադարձ կախվածություն ունի: Նույնիսկ եթե առանձին երկրներ գտել են տնտեսվարության ուղիները, իրենց տնտեսական մոդելները, այնուամենայնիվ, ըստ տնտեսագետի, համաշխարհային մակարդակով երկրները չեն գտել փոխգործակցության նորմերը, ինչն էլ նման իրավիճակ առաջացրեց: «Կան երկրներ, որոնք գերիշխում են եւ ցանկանում են օգտվել այդ դիրքերից ի վնաս այլ երկրների»,-ասել է նա: Այդ համատեքստում նա նշել է, որ մեծ հույսեր է կապում ՀՀ տնտեսության զարգացման հետ տարածաշրջանային առումով: «Հայաստանը պետք է «Մարշալի իր պլանը» մշակի, որը պետք է համաձայնեցվի հարեւան երկրների հետ: Առանց նման ծրագրի մշակման չեմ կարծում, որ թեկուզ մեկ երկիր, այդ թվում Հայաստանը, կկարողանա փրկության ելք գտնել»,-ասել է Մանասերյանը: