4 օգոստոսի 2009 - 14:12 AMT
ՆԱՏՕ-ի Իմաստունների խորհուրդը կմշակի դաշինքի նոր հայեցակարգը
Թուրք պաշտոնաթող դիվանագետ Ումիտ Պամիրը դարձել է ՆԱՏՕ-ի ռազմավարության նոր հայեցակարգի մշակման գծով Իմաստունների խորհրդի անդամ: Նախկինում Պամիրը Թուրքիայի ներկայացուցիչն էր դաշինքում: Նրանից բացի Իմաստունների խոհուրդ են մտել Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջեֆ Հուն, ֆրանսիական Ազգային գրադարանի ղեկավար Բրունո Ռասին, դիվանագետներ Իտալիայից, Իսպանիայից, Կանադայից, Գերմանիայից, Հունաստանից, Լատվիայից ու Լեհաստանից: Ըստ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, նոր հայեցակարգը պետք է նախանշի դաշինքի զարգացման ուղիները, ներառյալ պայքարը ահաբեկչության դեմ:

ՆԱՏՕ-ի Իմաստունների խորհուրդը ստեղծվել է ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կողմից, Խորհրդի առաջին փոխնախագահը նավթային Royal Dutch Shell ընկերության ներկայացուցիչ Յերուն վան դեր Վիրն էր, գրում է Turkish Press-ը: