4 օգոստոսի 2009 - 16:29 AMT
Նորացված մադրիդյան սկզբունքներն ապագա պայմանագրի «կմախքն» են ընդամենը
«Բոլորն ասում են, որ մադրիդյան սկզբունքները հրապարակված են, սակայն դա այդպես չէ, դրանք երբեք չեն հրապարակվել»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը նույնքան գաղտնի է մնում, որքան հին սկզբունքները:

«Նորացված մադրիդյան սկզբունքներն ընդամենը հանրությանը ներկայացվելիք ապագա փաստաթղթի հիմնական դրույթներն են»,-ասել է կոնգրեսի համակարգողը: Զուրաբյանը նշել է նաեւ, որ Կոնգրեսը չի կարող գնահատական տալ այս փաստաթղթին, ելնելով միայն նրա հիմնական դրույթներից: «Ցանկացած խոսք կամ ստորակետ կարող է փոխել մադրիդյան սկզբունքնեի իմաստը»,-հավելել է Լեւոն Զուրաբյանը: Ընդ որում կոնգրեսի համակարգողը նշել է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանի օգտին չեն զարգանում: