25 ապրիլի 2002 - 23:09 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ՇՓՈՒՄ ՉԻ ՈՒՆԵՆԱ` ՄԻՆՉԵՒ ՉԱԶԱՏԱԳՐՎԵՆ ԳՐԱՎՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թուրան» գործակալությունը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Այրիմը, հանդես գալով Ադրբեջանի միլի-մեջլիսում, հայտարարել է, որ «Թուրքիան, մինչեւ գրավված ադրբեջանական տարածքների ազատագրումը, Հայաստանի հետ ոչ մի շփում չի ունենա»: Ադրբեջանի պատգամավորները նշել են, որ Թուրքիան բավականին ուշադրություն չի դարձնում հայոց ցեղասպանության ճանաչման հայերի աշխուժացող ջանքերին: Պատգամավոր Սաֆարլին հարց է բարձրացրել` Թուրքիայի խորհրդարանի կողմից Խոջալույում «ադրբեջանցիների ցեղասպանության» ճանաչման մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: