7 օգոստոսի 2009 - 16:01 AMT
Քրդական հարցի սրացումը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հետեւանքն է
«Եթե հայ եւ թուրք հանրությունների միջեւ ըմբռնում չկա, ապա դա ոչ թե հայկական, այլ թուրքական կողմի մեղքն է»,-մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքերով, Թուրքիայում չկա ազատ հասարակություն:

«Թուրքիան պետք է գնա Գերմանիայի ճանապարհով, թուրքական պետության ղեկավարները պետք է գան Հայաստան, ծնկի իջնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի առջեւ եւ ներողություն խնդրեն իրենց նախնիների կատարած ոճրագործության համար»,-ասել է հայ քաղաքագետը:

Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, քանի դեռ Թուրքիան չի հասկացել, որ քրդական հարցի սրացումը Հայոց ցեղասպանության հետեւանքն է:

«Թուրքիան մտադիր չէ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, դա ցույց տվեցին նրա ջանքերը ապրիլի 24-ին նախօրեին, որ ուղղված էին թույլ չտալու, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ելույթի ժամանակ օգտագործի «ցեղասպանություն» բառը»,-ասել է Ս.Շաքարյանցը: