25 ապրիլի 2002 - 23:02 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ՈՐՊԵՍ ԲԱՆԱԿՑՈՂ ԿՈՂՄ
Այսօր «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում ԱՊՀ երկրների Ռուսաստանյան Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը կարծիք է հայտնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որպես լիիրավ բանակցող կողմ: Նրա խոսքերով` բանակցային գործընթացում Ռուսաստանին պետք է հատկացվի միջնորդի դեր: Մեկնաբանելով Կրասնոդարի երկրամասում կատարվող իրադարձությունները, Սկակովն ընդգծել է, որ այդ ամենը ղեկավարում են հանցագործ կառույցները: Նա նշել է նաեւ, որ նման փաստերի անթույլատրելիության մասին ասել է նաեւ Վլադիմիր Պուտինը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: