10 օգոստոսի 2009 - 17:03 AMT
Թեթեւ ատլետիկայի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն երկու մարզիկ
Հայ թեթեւ ատլետներ Մելիք Ջանոյանն ու Անի Խաչիկյանը կմասնակցեն թեթեւ ատլետիկայի աշխարհի 12-րդ առաջնությանը, որը կկայանա 2009թ. օգոստոսի 15-23 Բեռլինում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Մելիքն իր հայր եւ մարզիչ Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ Գերմանիա է մեկնել հուլիսի 26-ին:
«Ջանոյան Մելիքն իր հոր ղեկավարությամբ հուլիսի 26-ից ուսումնամարզական հավաքներ է անցկացնում Բեռլինում: Իսկ Անի Խաչիկյանը մարզիչ Նարինե Շահբազյանի գլխավորությամբ Բեռլին կմեկնի օգոստոսի 11-ին: Մենք բարձր տեղերի հույս չունենք, բայց հավատում ենք, որ մեր մարզիկները կգերազանցեն իրենց նախկին արդյունքները»,- նշել է Հայրապետյանը:
Մելիք Ջանոյանը կմասնակցի «նիզակի նետում» դիսցիպլինում, իսկ Անի Խաչիկյանը` «100 մետր վազք» դիսցիպլինում: