10 օգոստոսի 2009 - 19:53 AMT
Հայ ձյուդոիստները Բեռլինում կայացած միջազգային առաջնությանը 3 մեդալ են նվաճել
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը բարձրագույն կարգի միջազգային առաջնությանը, որն օգոստոսի 7-9 ընթացել է Բեռլինում, 3 մեդալ է նվաճել: Հայկական հավաքականին արծաթե մեդալ է բերել Գրիգոր Իվանյանը (55 կգ ք/կ), իսկ բրոնզի են արժանացել Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ) եւ Գոռ Հարությունյանը (55 կգ ք/կ):

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, հայ ձյուդոիստները Երեւան կվերադառնան օգոստոսի 14-ին, իսկ մինչ այդ գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Գերմանիայի մայրաքաղաքում: