11 օգոստոսի 2009 - 12:21 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է Բաքվում դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին տեղեկությունը
ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ոչ մի հայտարարություն չի տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային արդեն նշանակելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշեցին, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: «Մենք չգիտենք, թե որտեղից է քաղված այդ տեղեկությունը, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել», - հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում:
Նախօրեին վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը, տեղեկություն էին տարածել այն մասյին, որ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում: