23 ապրիլի 2002 - 23:39 AMT
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԽՎՈՒՄ ԵՆ ՌԱՍԻԶՄԻ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՒՈՐՈՒՄՆԵՐԻՆ
Ազգային եւ կրոնական փոքրամաասնությունները Վրաստանում անմիջականորեն կամ անուղղակի բախվում են ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումների հետ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով Եվրախորհրդի մամլո ծառայությունը, այս մասին ասվում է ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական Հանձնաժողովի հաշվետվության մեջ:«Վրացական ոստիկանության եւ դատախազության մարմինների պատասխան գործողությունները հիմնականում անհամարժեք են լինում»,- նշվում է Հանձնաժողովի հաշվետվության մեջ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: