23 ապրիլի 2002 - 21:24 AMT
ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԵԼ, ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՏԻ
Աբու-Դաբիում Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանը շարունակում է ընդունվել աշխարհի կողմից, որպես հակամարտությունների գոտի: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նրա խոսքերով` Հայաստանի տնտեսության լիարժեք զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից են համարվում Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությունը եւ տրանսպորտային կապերի խնդիրը, որը բխում է հակամարտություններից: Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ այդ խնդիրների լուծումը մեծամասամբ կախված է տարածաշրջանային գործընթացներից ամբողջությամբ եւ նրանցում մեր պետությունների ընդգրկվածության աստիճանից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: