23 ապրիլի 2002 - 23:26 AMT
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Ինչպես այսօր տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ապրիլի 21-ին Փարիզի Աստվածամոր Տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
պատարագ: Արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանչական եկեղեցիների առաջնորդները: Այսօր երեկոյան Փարիզի Բաստիլի հրապարակում երիտասարդական կազմակերպությունները կազմակերպում են վառվող մոմերով երթ: Ապրիլի 24-ին Փարիզի Հաղթակամարի տակ` անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակներ կդրվեն եւ կվառվի անմար կրակը: Նման միջոցառումներ կանցկացվեն Ֆրանսիայի շատ քաղաքներում` Մարսելում, Լիոնում, Գրենոբլում, Վալանսում եւ այլն: Սեզիո քաղաքում կբացվի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, իսկ Կլամարում` կանվանակոչվի հրապարակ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: