15 օգոստոսի 2009 - 18:23 AMT
Գեորգի Գարանյանը 75 տարեկան է
Օգոստոսի 15-ին լրացել է խորհրդային ջազի լեգենդ, սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանի 75 տարին: Գեորգի Արամովիչը, անկասկած, շատ ու շատ սաքսոֆոնահարների, այդ թվում նաեւ հայկական ջազի աստղ Ալեքսանդր Զախարյանի համար ուսուցիչ է եղել: Անցյալ տարի Երեւանում Գարանյանը փայլուն համերգ էր տվել` ելույթ ունենալով իր «աշակերտ» Ալեքսանդր Զախարյանի հետ միասին:
Ավելի քան քառասուն տարի Գարանյանը ղեկավարել է «Մելոդիա» ջազ-բենդը, որը եղել է խորհրդային, ինչպես այն ժամանակ ասում էին, էստրադային արվեստի այցեքարտերից մեկը, Հայաստանի ջազային նվագախմբի հետ միասին` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Գեորգհի Արամովիչը նաեւ երաժշտություն է գրել 40 կինոնկարի համար, «Կուլտուրա» հետուստաալիքում հաղորդում է վարում, ելույթ է ունենում մենահամերգներով: