23 ապրիլի 2002 - 22:51 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ
Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից 1915 թվականի ցեղասպանության համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի հայտարարություն է արել այսօր Հունաստանի խորհրդարանի խոսնակ Ապոստոլոս Կակլամանիսը` հանդես գալով Հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Արարողությանը մասնակցում էին Հունաստանի կառավարության ներկայացուցիչները եւ քաղաքական կուսակցությունների պատգամավորներ: Արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորի հուշակոթողին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: