23 ապրիլի 2002 - 21:31 AMT
ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ
Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը, ապրիլի 26-ին Երեւան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան: Նրա այցը կազմակերպում է «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը: Նա դիպլոմներ կհանձնի այսօր Երեւանում սկսված ռուսաց լեզվի Միջազգային մրցույթի հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների եւ Բալթիայի ներկայացուցիչները: Մրցույթի անցկացման նախաձեռնողն է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, «Սոգլասիե+» ռուսաստանյան ընկերության ղեկավար Արա Աբրահամյանը: Մրցույթի հաղթողները անվճար սովորելու իրավունք կստանան Ռուսաստանի Դաշնության լավագույն բուհերում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: