23 ապրիլի 2002 - 21:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԱԷ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` «Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ», «Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ», «Առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջկառավարական պայմանագրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է ստորագրված պայմանագրերի կարեւորությունը`
հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը: Օգտվելով առիթից, նա հրավիրել է արաբ ձեռնարկատերերին այցելել Հայաստան, ծանոթանալ իրենց հայ գործընկերներին եւ նրանց ներդրումային հնարավորություններին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: