23 ապրիլի 2002 - 00:06 AMT
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԿԹԵԹԵՒԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՊՀ ԷԼԻ ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ
Միջազգային արժույթի հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը, զարգացման Ասիական բանկը, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարությունը, Գերմանիան եւ Ռուսաստանը հանդես են եկել նախաձեռնությամբ, որը օգնություն է նախատեսում միջազգային վարկատուներին ԱՊՀ յոթ երկրների պարտքերի թեթեւացման հարցում` կառուցվածքային բարեփոխումների անցկացման դեպքում: Նախաձեռնությունը տարածվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի վրա: Շաբաթ օրը Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նպատակ է դնում խթանել տնտեսական աճին եւ կրճատել աղքատության աստիճանը նշված երկրներում: Ենթադրվում է, որ կկատարվի այդ երկրների պարտքերի վերահաշվարկում, իսկ որոշ դեպքերում նաեւ կրճատում: Բացի այդ նախաձեռնությունը նախատեսում է առեւտրում արգելքների վերացում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի հատկացում, գրանտի մասնաչափի մեծացում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: