20 օգոստոսի 2009 - 22:22 AMT
Աշոտ Անաստասյանը բաց է թողել հաղթանակը ԱբուԴաբիում ընթացող շախմատի մրցաշարի վերջին փուլում
Հայ գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանն Աբու Դաբիում ընթացող շախմատի 18-րդ միջազգային փառատոնի բաց մրցաշարում 7-ական միավոր են հավաքել եւ կիսել են մրցաշարային աղյուսակի 2-6-րդ տեղերը:

Վերջին փուլից առաջ Անաստանը մրցաշարի առաջնորդ Ալեքսանդր Ռախմանովից ետ էր մնում կես միավորով, եւ Յուրի Դրոզդովսկու նկատմամբ հաղթանակի դեպքում Ալքսանդրովի հետ կկիսեր 1-2-րդ տեղերը, որն այն նույն Ռախմանովի նկատմամբ հաղթանակից հետո արժանացել էր մրցաշարի հաղթողի կոչմանը:

Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը , իրենց հերթին, վերջին փուլում հաջող են խաղացել` հաղթանակ տանելով Հրայր Սիմոնյանի եւ Անտոն Ֆիլիպովի (Ուսբեկստան) նկատմամբ համապատասխանաբար:

Հայաստանի կողմից Աբու Դաբիում ընթացող շախմատի փառատոնի բաց մրցաշարին մասնակցել է 5 շախմատիստ: