22 ապրիլի 2002 - 20:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԹՐԱՍԲՈՒՐԳ` ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի պատվիրակուըթյունը մեկնել է Սթրասբուրգ` Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունում: Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին Ֆրանսիա մեկնելուց առաջ տեղեկացրել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԵԽԽՎ նիստի ընթացքում բացառված չէ, որ կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկուցողների նշանակման մասին: Բացի այդ, ԵԽ խորհրդարանականները մտադիր են քննարկել ռազմագերիների մասին հարցը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: