26 օգոստոսի 2009 - 12:36 AMT
«Ուրարտու» համույթը մասնակցեց Սորոչինցիի տոնավաճառին
Պոլտավայի մարզի «Վանք» հասարակական կազմակերպության «Ուրարտու» համույթը հաջողությամբ ելույթ ունեցավ Սորոչինցիի տոնավաճառում, հաղորդում է Analitika.at.ua-ն: Այս տարի «Ուրարտու» համույթը ներկայացավ «Կինտո» պարով, որն արժանացավ հանդիսատեսի հիացմունքին ու բուռն ծափահարություններին:
Դուդուկը, զուռնան եւ հայկական ժողովրդական բանահյուսությունն ավելի ու ավելի շատ երկրպագուներ են գրավում: Հայ կատարողների հաջող ելույթն այսպիսի խոշոր միջոցառմանը նշանակալից փաստարկ է Ուկրաինական հայ համայնքի համար:
Սորոչինցիները տարին մեկ անգամ յոթ օր տեւող իրենց հռչակավոր տոնավաճառով բազմաթիվ մարդկանց են գրավում արդեն հանրապետության սահմաններից դուրս: Բազմաթիվ զբոսաշրջիկներ եւ պարզապես հանգստանալ ցանկացող մարդիկ չեն կարող բաց թողնել այնպիսի հետաքրքիր միջոցառումը, ինչպիսին «Սորոչինցիի Տոնավաճառն» է, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս ճանաչել եւ հաճույք ստանալ տարբեր վարպետների արվեստի գործերի բազմազանությամբ: Տոնավաճառին ներկայացված են ոչ միայն սլավոնական էթնոսի , այլ նաեւ Ուկրաինայում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ստեղծագործական տարբեր ծրագրերը:
Սորոչինցին Պոլտավայի մարզի փոքր գյուղ է, որի անունն անմահացրել է հայտնի Ուկրաինական բանաստեղծ` Նիկոլայ Գոգոլը: