26 օգոստոսի 2009 - 16:17 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակայնությունը պատրաստ չէ Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումների
Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակայնությունը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի ղեկավար Վահան Դիլանյանը : «Երբ հասարակայնությունը պատրաստ չէ փոխզիջումների, կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քաղաքական կամք դրսեւորեն: Երկու երկրի ղեկավարներն էլ երկու տարբերակ ունեն. հրաժարվել Մադրիդյան փաստաթղթի ընդունումից, կամ քայլեր ձեռնարկել Հայաստանում եւ Ադրբեջանում վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ», - նշել է փորձագետը: Նա ասել է, որ հակամարտության կողմերին նորացված Մադրիդյան սկզբունքները ներկայացնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշնանը տարածաշրջան նախատեսվող այցը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանում եւ Ադրբեջանում այդ սկզբունքների վերաբերյալ հասարակական կարծիքի փոփոխման վրա: