27 օգոստոսի 2009 - 20:38 AMT
Գալիք տարում մցխեթցի թուրքերի «Վաթան» կազմակերպությունը կհեռանա Ադրբեջանից
Գալիք տարում մցխեթցի թուրքերի «Վաթան» (Հայրենիք) կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում: Այդ մասին վրացական Գրուզիա-օնլայն լրատվական գործակալությանը հաղորդել է կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովը:

Նրա խոսքերով, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող մինչեւ երկու հազար մցխեթցի թուրքեր սկսել են վերադառնալ իրենց բուն հողերը: «Այդ հանգամանքն էլ հանգեցրել է նրան, որ կազմակերպության գործունեությունը կդադարեցվի մեր առաքելության ավարտի պատճառով», - նշել է նա:

Իբրահիմ Բուրհանովը նաեւ հաղորդել է, որ 2010 թվականի մայիսին կհեռանա Ադրբեջանից եւ իր գործունեությունը կշարունակի Վրաստանում: