18 ապրիլի 2002 - 23:36 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ` ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Օրերս ԱՄՆ-ի Թուրքական մշակութային ընկերությունը Սաքրամենթո քաղաքում մամլո ասուլիս է անցկացրել` նվիրված Հայոց ցեղասպանության թեման միջնակարգ դպրոցների ծրագրի մեջ ընդգրկելու Կալիֆորնիայի օրենսդիրների որոշմանը: Կազմակերպության ներկայացուցիչ Կարախան Մետեն օրենսդիրների որոշումը անվանել է «անբարոյական քայլ» եւ «էժանագին քաղաքականության» արդյունք: «Մենք չպետք է թույլ տանք, որ որոշակի էթնիկական խմբեր այստեղ տարածեն իրենց սոցիալական ցավոտ հիմնահարցերը»,- հայտարարել է նա: Մամլո ասուլիսին ներկա գտնվող` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայցուցիչների հարցերը, հասցեագրված Մետեին, շփոթության մատնեցին նրան: Հայկական համայնքի ներկայացուցիչները հանդես եկան պատասխան խոսքով, որը շատ ավելի համոզիչ հնչեց: «Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու յուրաքանչյուր փորձ պետք նման ձեւով կասեցվի»,- հայտարարել է ԱՀԴՀ-ի արեւմտյան շրջանի վարչության անդամ Րաֆֆի Համբարյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: