29 օգոստոսի 2009 - 16:53 AMT
Էրդողանն ու Ալիեւը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու ղարբաղյան խնդիրը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Կովկասում վերջին զարգացումների շուրջ: Էրդողանն Ադրբեջանի նախագահին պատմել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, իսկ Իլհամ Ալիեւը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակացություններում առկա վերջին զարգացումները, հաղորդում է World Bulletin-ը: