4 սեպտեմբերի 2009 - 02:50 AMT
Բեյրութում անցնում է «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային իրավունքը» համաժողովը
Բեյրութում անցնում է «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային իրավունքը» միջազգային գիտական համաժողովը, որի շրջանակներում տարբեր երկրների գիտնականներ եւ փորձագետներ քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են Անկարայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ, ցեղասպանության հետեւանքները եւ դրա ներգործությունը հայ-քրդական հարաբերությունների վրա: Համաժողովի կազմակերպիչներից մեկը` Անդրանիկ Դակեսսյանը, նշեց, որ Համաժողովին չի քննարկվելու ցեղասպանության եղելության փաստը: Նրա խոսքերով, Համաժողովի նպատակն է` բացահայտել այդ փաստի ժխտման պատճառները: Նա ավելացրեց, որ անպատժելիությունը ծնում է աշխարհում նոր ցեղասպանություններ: «Հայոց ցեղասպանությունը ապացուցված փաստ է, իրականություն: Մենք չենք քննարկում` եղել է այն, թե ոչ, մենք փորձում ենք երեւան բերել այդ հանցագործության հետեւանքները»,- հայտարարեց Անդրանիկ Դակեսսյանը, հաղորդում է The National-ը: