4 սեպտեմբերի 2009 - 19:29 AMT
Լույս է տեսել «Հարկատու» ամսագրի առաջին համարը
Լույս է տեսել «Հարկատու» ամսագրի առաջին համարը, հաղորդում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը: Ամսագիրն այսուհետ ընթերցողին կներկայացվի ամեն եռամսյակ: Ամսագիրը հարկային համակարգի մասնագետների, անկախ փորձագետների միջոցով ներկայացնելու է հարկային օրենսդրության յուրաքանչյուր փոփոխություն, տնտեսվարողի հաջողություններն ու ձախողված բիզնեսի պատճառներն ու մեղավորներին: Հարկատուին գործընկեր տեսնելու տրամադրվածությամբ ,Հարկատունե անաչառ վեր կհանի բոլոր խնդիրները` դրանք կվերաբերեն խոշոր ինչպես հարկատուներին, այնպես էլ ամենափոքր շրջանառությունն ունեցող անհատ ձեռնարկատիրոջը: Ամսագրի էջերում կարելի է գտնել մեր երկրի մակրո եւ միկրոտնտեսական զարգացումներին, համաշխարհային տնտեսական նորույթներին, հարկահավաքման միջազգային փորձին: Կողք-կողքի կներկայացվեն ձեռքբերումն ու բացթողումը եւ, վստահաբար, «Հարկատուն» կարձագանքի իր ընթերցողի կառուցողական յուրաքանչյուր առաջարկի, ասվում է հաղորդագրության մեջ:
Իսկ ամսագրի առաջին համարում ներկայացված են հարկային ռազմավարության նոր մոտեցումները, համակարգի ամենահրատապ նորությունները, խոշոր հարկ վճարողներին սպասարկող հարկային տեսչության անելիքներն ու խնդիրները, Հայաստանում իրականացվող ամենաարտասովոր բիզնեսներից մեկի օրինակը: