4 սեպտեմբերի 2009 - 20:03 AMT
Կանադան ողջունում է Երեւանի ու Անկարայի պայմանավորվածությունը
Կանադան ողջունում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար քաղաքական խորհրդատվություններ սկսելու մասին Երեւանի ու Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին ասվում է Կանադայի արտգործնախարար Լոուրենս Կեննոնի հայտարարության մեջ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն երկու երկրների ժողովրդի օգտին կլինի, այլեւ կնպաստի կայունությանը տարածաշրջանում»,- նշվում է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ: Վերջերս Լոուրենս Կեննոնը Ստամբուլում հանդիպեց իր թուրք գործընկեր Ահմետ Դավութօղլուի հետ: Հանդիպմանը կանադացի նախարարն ընդգծեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության կարեւորությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն: