26 հունիսի 2003 - 19:17 AMT
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵԽԽՎ-Ի ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱԶԴԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ
ԱդրբեջաԱդրբեջանում քաղբանտարկյալների մաին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի զեկույցում առաջարկվող փոփոխությունները առնչվում են այնպիսի հոդվածների հետ, որոնք կարող են ազդել երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «525» թերթը, լրագրողներին է հայտարարել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Ջորջ Քլերֆայթի վերոհիշյալ զեկույցը շոշափում է ոչ միայն իրավաբանական, այլեւ քաղաքական ասպեկտներ: «Զեկույցում հիշատակվում են նաեւ ծանր հանցագործություններ կատարած անձինք, որոնց ազատ արձակումը վատնգ է ներկայացնում ադրբեջանական պետության համար»,-ասել է Ի.Ալիեւը Սթրասբուրգում ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստի ավրտից հետո: Նշենք, որ նիստը անցկացվել է նախօրեին Ադրբեջանի պատվիրակության առաջարկով, իսկ այդ նախաձեռնության պատճառ է հանդիսացել Ջորջ Քլերֆայթի զեկույցը Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին: