26 հունիսի 2003 - 19:16 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԼՅՈՒՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԲՆՈՒՅԹ ՉԵՆ ԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Ադրբեջանական ալյուրի մատակարարումներն Հայաստան կենտրոնացված բնույթ չեն կրում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով «Թուրան» գործակալությանը, նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն` մեկնաբանելով Հայաստանի շուկաներում ադրբեջանական արտադրության ալյուրի վաճառքի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդումները: Դրա հետ մեկտեղ, Ռասիզադեն չի բացառել, որ Հայաստանում վաճառքի է հանվել Ադրբեջանի մասնավոր ֆիրմաների արտադրած ալյուրը, որը կարող էր այնտեղ հայտնվել վրացի միջնորդների միջոցով: Ռասիզադեն վստահեցրել է երկրի հասարակայնությանը, որ Հայաստանում վաճառվող ադրբեջանական ալյուրի ծավալները «չափազանց փոքր են եւ, երեւի, կազմում են ընդամենը մի քանի տասնյակ պարկ»: