26 հունիսի 2003 - 19:14 AMT
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան կոչ է արել Թուրքիային ճանաչել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ասվում է Թուրքիայի վարչապետ Րեջեփ Էրդողանին ուղղված ֆեդերացիայի նամակում: Նամակում ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնել նաեւ վերջերս Թուրքիայում ընդունված կրթական հրահանգների կապակցությամբ, որոնք արգելում են պատմության ուսուցիչներին պատմել թուրք աշակերտներին երիտթուրքերի կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` հայ համայնքի ներկայացուցիչների կրած հալածանքների մասին: Նշենք, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան գտնվում է Փարիզում: